ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ահաբեկչություն Լվովում․ կին ոստիկան է զոհվել, կա 15 վիրավոր

Ահաբեկչություն Լվովում․ կին ոստիկան է զոհվել, կա 15 վիրավոր

Լվովում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով կին ոստիկան է զոհվել։ Այս մասին հայտնում է ուկրաինական LIGA.net պորտալը։ Մարզային դատախազությունն ու Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել են ահաբեկչության մասին։

Ըստ իրավապահների, ոստիկանությունն ահազանգ է ստացել խանութ ենթադրյալ ներխուժման մասին։ Պարեկային ոստիկանության անձնակազմի՝ դեպքի վայր հասնելուն պես որոտացել է առաջին պայթյունը։ Երբ ժամանել է ևս մեկ անձնակազմ, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։

Ըստ նախնական տվյալների, զոհվել է 23-ամյա կին ոստիկան։ Վնասվել են պարեկային և քաղաքացիական ավտոմեքենաներ։ Կա 15 վիրավոր, նրանց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: