չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Աղմուկ Թուրքիայի մեջլիսում․ պատգամովորների մոտ խուճապ է առաջացել

Աղմուկ Թուրքիայի մեջլիսում․ պատգամովորների մոտ խուճապ է առաջացել

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ աղմուկ է բարձրացել, որը խուճապ է առաջացրել պատգամավորների մոտ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարար Մուհարրեմ Քասափօղլուն խորհրդարանական ամբիոնից ելույթ ունենալիս իր անձնական լուսանկարչի ապարատի օբեկտիվը 4 մետր բարձրությունից ցած է ընկել՝ հայտնվելով սրահում։

Նշվում է, որ եթե օբեկտիվն ընկներ պատգամավորներից մեկի վրա, ապա վերջինս կարող էր լուրջ վնասվածք ստանար։

Որպեսզի ֆոտոլրագրողները կարողանան աշխատանքի անցնել մեջլիսում, նրանք պետք է ունենան լրագրողական քարտ՝ նվազագույնը 5 տարի ժամկետով։

 

  • Կիսվել: