երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աֆղանստանում տեղատարափ անձրևների հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 50, տուժել՝ 36 մարդ

Աֆղանստանում տեղատարափ անձրևների հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 50, տուժել՝ 36 մարդ

Աֆղանստանում տեղատարափ անձրևների հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 50, տուժել՝ 36 մարդ, հայտնել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տարերային աղետների դեմ պայքարի նախարարության ներկայացուցիչ Ջանան Սաիկը, տեղեկացնում է Tolo Newsը:

Նա, մասնավորապես, ասել է. «Ընդհանուր առմամբ ավերվել է 706 տուն, մոտ 400 գլուխ անասուն սատկել է, 1606 տուն էլ վնասվել է այդ ջրհեղեղների պատճառով»:

Սաիկը նաև ընդգծել է, որ այդ ցուցանիշներն արտացոլում են հորդառատ անձրևների չորս օրվա տվյալները։

  • Կիսվել: