Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի
Աֆղանստանի Պակտիկա և Խոստ նահանգներում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, 610-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Պակտիկա նահանգի գյուղերից մեկն ամբողջությամբ ավերվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Թալիբան» շարժման նախարարների կաբինետը արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժից տուժածներին աջակցության հնարավորությունը։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ: