չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն այս շաբաթ կայցելի Թեհրան, գրում է parstoday.com-ը:

Քազեմ Ղարիբաբադին շաբաթ օրը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրանի կատարելիք այցը տեղի է ունենում Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության  շրջանակում»:

Ղարիբաբադին ընդգծելով,որ Իրանը համարվում է ՄԱԳԱՏԷ-ի հիմնական գործընկերներից, հույս է հայտնել է,որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի Թեհրան կատարելիք այցը կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը:

  • Կիսվել: