Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար. Բայրամովը՝ Արաղչիին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը.
Նշվում է, որ Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար:
Նա հավելել է նաև, որ տարածաշրջանում աճող լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում:
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն ընդգծում է բոլոր կողմերի համար ձեռնպահ մնալու անհրաժեշտությունն այն քայլերից և հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Իրանում և նրա շուրջ իրավիճակի ապակայունացմանը:


