երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին, այս տմարդները պատմություն են հորինում . Իրանցի դիվանագետ

Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին, այս տմարդները պատմություն են հորինում . Իրանցի դիվանագետ

Իրանցի դիվանագետ, Իտալիայում և Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդը իր վերջին հարցազրույցում անդրադարձել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ արված հայտարորությանը, որ Իրանը դեմ կլինի Իրան-Հայաստան սահմանագծի փոփոխությանը։ Նա սկանդալային հայտարարություններ է արել։

«Թուրքիան իր ներքին քաղաքական համակարգի պատճառով, այս կեղծավորությունից փախուստ չունի, շատ վատ կենդանի է նա, և մենք երբևէ չենք կարող մտածել, որ նմանատիպ Թուրքիայի հետ կկարողանանք ռազմավարական դաշնակցություն, անգամ ռազմավարական համագործակցություն ունենալ, մենք ռազմավարական մրցակիցներ ենք լավագույն դեպքում, հետևաբար Նախիջևանի ու Ղարաբաղի խնդիրները մեր վնասին վերջացան: Մենք հիմա էլ ականատես ենք, եր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ճնշմամբ փորձում են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավել: Այդ հարաբերությունների բարեկարգումն էլ ի վնաս Իրանի և Ռուսաստանի է: Նրանք շատ են ձգտում, որ Հարավային Կովկասում, ինչպես Վրաստանում տեղի ունեցավ, Իրանի և Ռուսաստանի ցամաքային կապը կտրվի և ոչնչանա, դա մեր շունչը կփակի: Թեև Հարավային Կովկասը մեր քաղաքակրթական ազդեցության գոտին է»:

Զոհրեվանդը նաև հավելել է, որ Ադրբեջանն իր ներկա տրամադրություններով խիստ վտանգ է ներկայացնում իրենց համար, ինչպես և Իրաքի քրդերը:

«Նախիջևանի դեպքում մենք շատ ավելի լավ էինք կարող աշխատել: Առհասարակ Նախիջևանը պիտի վերադարձվի Իրանին: Նախիջևանը մեր աքիլեսյան գարշապարն է: Անգամ եթե Ադրբեջանն ու Նախիջևանը ստորգետնյա թունելով իրար միանան, եթե Թուրքիան և Ադրբեջանը մի կերպ ցամաքային կապ ունենան իրար հետ, մենք խնդիրներ ենք ունենալու, որովհետև Թուրքիայի հանդեպ մեր ճնշման լծակները հենց տարանցիկ ճանապարհներն են, ու մի կասկածեք, որ թուրքերը կփակեն մեզ: Հիմա գնացեք տեսեք, թուրքերը իրենց սահմանը Իրանի հետ փակում են բետոնե պատերով, այնտեղ սիրոնիստական միտքն է ներգործում»:

Հենց այս լուրջ սպառնալիքների պատճառով է, որ պիտի Ռուսաստանի հետ հարաբերություններին շատ լուրջ վերաբերվենք և հենց այստեղ է, եր մենք նրանց հետ ռազմավարական ընդհանրություններ ունենք: Հյուսիս-Հարավ առևտրային ճանապարհը համաշխարհային առևտրի հաշվարկները կփոփոխի: Այս ճանապարհը հանապազորյա հացից ավելի կարևոր է: Ու հենց մեր շրջապատի միջադեպերը, ինչպիսիք են Աֆղանստանն ու Իրաքը, միայն դրա համար են, որ այդ ճանապարհները չկառուցվեն:

Ադրբեջանը հենց այն կետն է, որտեղ ՆԱՏՕ-ն կարող է գալ և Իրանի մասնատման գործարքը մեկնարկել: Ղարաբաղի հարցը շատ կարևոր էր: Այժմ էլ, այս վարչապետը, որ պաշտոնավարում է Հայաստանում, իրավասու և պատշաճ անձնավորություն չէ, շատ վատ է խաղացել, նա ներթափանցած անձ է Հայաստանում: Հայերը Իրանի դաշնակիցն են, զարմանալի ընդհանրություններ ունենք իրար հետ և պատմության վաղ շրջաններից հայերը միշտ Իրանի կողքին են եղել:

Մեզ համար հայերը առաջնահերթություն են, որովհետև առհասարակ Ադրբեջան որպես այդպիսին գոյություն չի ունեցել, սրանք կամ Իրանցի ազերիներ են և կամ եթե չեն, պիտի գնան այս տարածաշրջանից, Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին, իրականությունը սա է, մինչև Ադրբեջանը չվերադարձվի Իրանին, միշտ մեզ համար կմնա որպես քաղցկեղային ուռուցք: Ազերիները Իրանցի են, բայց գնում են ինչ-որ ծագումնաբանություն են հորինում իրենց համար թե իբր Կենտրոնական Ասիայի թուրքերից են առաջացել, այս տմարդները պատմություն են հորիում:

Մենք չպիտի թույլ տանք, որ Ադրբեջանն ոնց ուզի խնդիրները լուծի: Ցավոք մեր պաշտոնյաներից ոմանք խաբվեցին և որի արդյունքում եղավ այն, ինչ չպիտի լիներ:

 

  • Կիսվել: