կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր և արժեքավոր գործընկերն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր և արժեքավոր գործընկերն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր և արժեքավոր գործընկերն է. Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն տարիների ընթացքում աշխատել է Ադրբեջանի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, և մենք այժմ ուղիներ ենք փնտրում մեր գործընկերությունն ավելի ընդլայնելու համար:

Մենք այժմ գտնվում ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև նոր շրջանակային համաձայնագրի համաձայնեցման գործընթացում, որը կապված կլինի այն բանի հետ, թե ինչպես Ադրբեջանի զինված ուժերը հասցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Մենք կենտրոնանալու ենք, օրինակ ռազմական կրթության վրա:  Մենք կուսումնասիրենք այլ ոլորտներ, որտեղ կարող ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը, որոնք բոլորն էլ ավելի կմոտեցնեն ադրբեջանական և ՆԱՏՕ-ի ուժերը միմյանց հետ:

  • Կիսվել: