երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանը գազային պայմանագրի փոխարեն արժանի է ԵՄ պատժամիջոցներին. The Clingendael Spectator

Ադրբեջանը գազային պայմանագրի փոխարեն արժանի է ԵՄ պատժամիջոցներին. The Clingendael Spectator

Հոլանդական Clingendael վերլուծական կենտրոնն անդրադարձել է սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի  հարձակումներին ՀՀ սուվերեն տարածքի վրա։ Նա ուշադրություն է հարվիրել այն փաստի վրա, որ չնայած Բաքվի ագրեսիոն քաղաքականության ԵՄ-ն էներգետիկ ոլորտում նրան «վստահելի գործընկեր» է համարում։

Հոդվածը ստորև՝

«Երկու ամիս անց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը Ադրբեջանին որակեց «վստահելի էներգետիկ գործընկեր», նախագահ Իլհամ Ալիևը ներխուժեց հարևան Հայաստան:

Այս տարվա հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում ժիպտով լուսանկարվում էր Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ և հայտարարում, որ ԵՄ-ն որոշել է երես թեքել Ռուսաստանից և կենտրոնանալ «ավելի վստահելի» գործընկերների վրա։ Ըստ ֆոն դեր Լեյենի՝ դրանցից մեկը Ադրբեջանն էր։

Ալիեւը շուտով օգտվեց իր նոր ձեռք բերած արտոնություններից։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին նա ներխուժեց հարևան Հայաստան։ Երկու օր շարունակ նա հրետանիով և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծում էր Հայաստանի սահմանամերձ քաղաքները, մինչև սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի ճնշման ներքո բանակցություններ սկսվեցին փխրուն զինադադարի շուրջ։ 2021 թվականի մայիսին Ալիևի զորքերն արդեն նվաճել էին հայկական տարածքի 40 կմ2 տարածք՝ այժմ, հավանաբար, գրավելով մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր ավելի։

Ադրբեջանի հարձակումը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և վիրավորների, հազարավոր ներքին տեղահանվածների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման։ Հայտնվել են նաև Հհայ ռազմագերիների մահապատիժների, խոշտանգումների և անդամահատումների սահմռկեցուցիչ տեսանյութեր։ Ադրբեջանի զինված ուժերն իրենք են տարածում այս տեսանյութերը սոցիալական ցանցերում՝ չվախենալով որևէ քննադատությունից և հաշվեհարդարից։ Ադրբեջանը փորձում է հայկական տարածքի վրա հարձակումները ներկայացնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական շրջանի հակամարտության համատեքստում, իսկ իրականում Ադրբեջանը փորձում է օկուպացնել Հայաստանի մի մասը, եթե ոչ ամբողջը։

Թե ինչ կլինի Հայաստանի տարածքի հետ, եթե Ադրբեջանը վերահսկողություն ստանձնի, պարզ է դառնում, եթե նայենք Նախիջևանի՝ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող մեկ այլ հայկական շրջանի օրինակին։ Այս տարածքում ոչ մի հայ չի մնացել։ Բոլոր պատմական հուշարձանները, որոնք նույնիսկ հիշեցնում էին բնիկ բնակչության մասին, ոչնչացվել են։ The Guardian-ն այն անվանել է «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը»:

Մինչդեռ Եվրոպան շարունակում է Ադրբեջանին վերաբերվել որպես լավ բանակցային գործընկերոջ։

Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի նիստը, որին, բացի ԵՄ կառավարությունների ղեկավարներից, հրավիրված էին նաև այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ։ Ալիևը ներկա էր, և բոլորը ձևացնում էին, թե նա չէր, ով նոր էր մահաբեր ներխուժում կատարել մեկ այլ պետության տարածք։

Թե ինչի է փորձում հասնել ԵՄ-ն Ադրբեջանի հետ բարեկամությամբ, պարզ չէ։ Ադրբեջանը համեմատաբար քիչ գազ ունի և չի կարող տաքացնել Եվրոպան։ Բացի այդ, ազատության և ժողովրդավարության բոլոր ցուցանիշներով Ադրբեջանն ավելի մոտ է Հյուսիսային Կորեային, քան ԵՄ անդամ որևէ երկրի։ Ադրբեջանը գործնականում ոչինչ չունի առաջարկելու Արևմուտքին. անհասկանալի է «ռուսական» և «ադրբեջանական» գազի սկզբունքային տարբերությունը։

Հայերի համար հիմա «տասներկից հինգ րոպեն է պակաս»: Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորք է հավաքում և գրեթե ամեն օր զենք ներկրում։ Եթե ​​Հայաստանին ստիպեն ռազմական ճնշման տակ ստորագրել «խաղաղության պայմանագիր», որը Լեռնային Ղարաբաղը կդնի Ադրբեջանի վերահսկողության տակ, դա կնշանակի տարածաշրջանի հայերի վերջը։

Հայաստան հետագա ներխուժումը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները կանխելու միակ միջոցը Ադրբեջանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառելն է, այլ ոչ թե նրանց հետ գազային պայմանագիր կնքելը»։

  • Կիսվել: