Ադրբեջանը և Ուզբեկստանը Ստեփանակերտում թեթև արդյունաբերության ձեռնարկություն կհիմնեն
Ադրբեջանը և Ուզբեկստանը Ստեփանակերտում թեթև արդյունաբերության ձեռնարկություն կհիմնեն։ Այս մասին Տաշքենդում կայացած ասուլիսում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հիշեցրել է, որ Ուզբեկստանն իր միջոցներով Ֆիզուլիում միջնակարգ դպրոց է կառուցել, գովաբանել է երկու երկրների բարեկամությունը և ասել, թե Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։
Հիշեցնենք, որ Ալիևն Ուզբեկստան էր մեկնել պետական այցով։