Ադրբեջանը եւ Ղազախստանը զարգացնում են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ 2023թ. ռազմական համագործակցության շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Ղազախստան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ կայքին։
«Այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է Ղազախստանի Զինված ուժերի դաստիարակչական եւ գաղափարախոսական աշխատանքի դեպարտամենտի ղեկավարության հետ, ինչպես նաեւ քննարկել է գաղափարախոսական աշխատանքի կազմակերպման եւ ռազմական հոգեբանների պատրաստման հարցերը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարեւորությունը նման հանդիպումների միջոցով։
Ադրբեջանական պատվիրակությունը նաեւ ծանոթացել է Աստանայի Պաշտպանության ազգային համալսարանի դասավանդող եւ հոգեբան սպաների ուսումնական գործընթացին եւ այցելել է Ազգային ռազմահայրենասիրական կենտրոն եւ Ռազմապատմական թանգարան»,- նշվել է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է։