ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ադրբեջանում պղծել են իրենց իսկ զինվորականների գերեզմանները (տեսանյութ)

Ադրբեջանում պղծել են իրենց իսկ զինվորականների գերեզմանները (տեսանյութ)

Ադրբեջանի Գանձակ (Գյանջա) քաղաքում անհայտ անձինք պղծել են Արցախում մահացած ադրբեջանցի զինվորականների գերեզմանները, տեղեկացնում է Infoteka24.ru-ն:

Ինչպես երևում է ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակված կադրերում՝ մահացածների հարազատները բողոքում են, որ գերեզմաններից անհետացել են ծաղկեպսակներն ու դրոշները:

Նշվում է, որ դրանք ավելի ուշ գտնվել են աղբարկղերում:

Հիշեցնենք, որ նման դեպք տեղի է ունեցել նաև Բաքվի «Շեհիդների պուրակում»:

 

  • Կիսվել: