երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանում կարճ ժամանակահատվածում երկու երկրաշարժ է գրանցվել՝ Կասպից ծովում և Իսմայիլիի շրջանում։

Ինչպես հայտնել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, 3,5 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Կասպից ծովում՝ տեղական ժամանակով ժամը 11:27-ին։

Ութ րոպե անց՝ ժամը 11:35-ին, երկրորդ երկրաշարժն է գրանցվել Իսմայիլիի շրջանում՝ Զարնավայի սեյսմիկ կայանից 3 կմ դեպի արևելք ընկած տարածքում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Մինչև 3 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Զարնավա, Թիրջան, Լահիջ և Հաֆթասով գյուղերում։

  • Կիսվել: