ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 13 մարդ

Ադրբեջանում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 13 մարդ

Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի՝ բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, 13 մարդ հոսպիտալացվել է, 1 հոգի մնացել է փլատակների տակ։  «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ .

«ԱԻՆ 112 թեժ գիծ» տեղեկություն է ստացվել Սումգայիթ քաղաքի 13-րդ միկրոշրջանի տարածքում գտնվող բնակարանում տեղի ունեցած պայթյունի մասին։ Դեպքի հետևանքով 1 հոգի մնացել է փլատակների տակ, իսկ 13 հոգի հոսպիտալացվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան։

  • Կիսվել: