շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին

Մարտի 15-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը, APA-ին փոխանցել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։

Բաքուն նշում է, որ եռակողմ հանդիպման շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նաև առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, ինչպես նաև երեք երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի՝ հանդիպումը տեղի է ունենալու Վրաստանում։ Չիկովանին այս մասին հայտնել է երեկ Թբիլիսիում Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ժամանակ։

Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։

  • Կիսվել: