երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները Ստամբուլում կքննարկեն տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարցեր

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները Ստամբուլում կքննարկեն տարածաշրջանային համագործակցության և անվտանգության հարցեր

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ Ստամբուլում նախատեսված հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը, այդ մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան։

Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքներով երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կստորագրեն համատեղ հայտարարություն:

Կալանդիան նաև նշել է, որ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Դիվանագետի խոսքով՝ քննարկվելիք թեմաների շարքում կլինի նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման հարցը։

 

  • Կիսվել: