Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետն ազատվել է աշխատանքից
Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Նշվում է, որ Ասքերովի աշխատանքից ազատման հրամանը ստորագրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ասքերովի՝ աշխատանքից ազատման պատճառն առայժ անհայտ է: