ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել է «կանխարգելիչ միջոցառումներ կիրառել»․ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին

Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել է «կանխարգելիչ միջոցառումներ կիրառել»․ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Խորհրդակցության ընթացքում մանրամասն վերլուծվել է նաև օպերատիվ իրադրությունը սահմանին և Ադրբեջանի «Ղարաբաղյան տնտեսական գոտում», որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը»,- ասված է ադրբեջանական գերատեսչության տարածած հայտարարություն մեջ։

Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ հավանական սպառնալիքների դեմ «կանխարգելիչ միջոցառումներ կիրառել»։

  • Կիսվել: