հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ընդունել է Թուքիայի ԶՈւ հետախուզական վարչության պետին

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ընդունել է Թուքիայի ԶՈւ հետախուզական վարչության պետին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող՝ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Յաշար Քադիօղլուի գլխավորած պատվիրակությանը։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդաագության՝ Հասանովն ընդգծել է, որ երկու եղբայրական երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է՝ ինչպես մյուս ոլորտներում։

Նա նշել է ադրբեջանաթուրքական ռազմական երկխոսության շրջանակում բարձր մակարդակով իրականացվող միջոցառումների կարևորությունը։

Թուրքական պատվիրակությանը տեղեկացվել է բանակաշինության ոլորտում հաջող բարեփոխումների մասին։

Իր հերթին թուրք գեներալը նշել է, որԹուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրության վրա։

Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

  • Կիսվել: