կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք և ձերբակալել լրագրողների

Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք և ձերբակալել լրագրողների

Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել է լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին: Toplum TV ն առցանց հեռուստատեսություն է, որը հայտնի է իր անկախ դիրքորոշմամբ:

Բերման ենթարկվածներից մի քանիսի հետ կապն ընդհատվել է: Ներքին գործերի նախարարությունը որպես այս գործողության հիմք նշել է «օպերատիվ հետախուզման անհրաժեշտությունը»:

Իրավապահները պնդում են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ Toplum TV հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արևմտյան կազմակերպությունների կողմից:

Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին և անկախ լրագրողներին ահաբեկելու և լռեցնելու քաղաքականությունը:

  • Կիսվել: