Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը։
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի այցերը տարածաշրջան աննախադեպ կերպով հաճախակիացել են։ Նա նաեւ կայցելի Երեւան։



