երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահական ընտրությունում թեկնածուների թիվը հասել է 17-ի

Ադրբեջանի նախագահական ընտրությունում թեկնածուների թիվը հասել է 17-ի

Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար իրենց թեկնածությունն են առաջադրել 17 հոգի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։

Նա նշել է, որ 17-ից 7-ը, որոնց թեկնածության առաջադրումը հաստատվել է, արդեն ԿԸՀ են ներկայացրել ստորագրաթերթիկները եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր որպես թեկնածու գրանցվելու համար. «3 մարդու թեկնածությունն արդեն գրանցվել է, իսկ 4 մարդու փաստաթղթերը ԿԸՀ նիստերում կդիտարկվեն առաջիկա օրերին»։

Նշենք, որ հիմնական թեկնածուն գործող նախագահ Իլհամ Ալիեւն է, իսկ մյուսների առաջադրումն ու գրանցումը կրում են ձեւական բնույթ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: