ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ադրբեջանը չի տեսնում ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան ներկայացուցչության՝ երկրում գործելու անհրաժեշտությունը. Բայրամով

Ադրբեջանը չի տեսնում ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան ներկայացուցչության՝ երկրում գործելու անհրաժեշտությունը. Բայրամով

Ադրբեջանի իշխանությունները չեն տեսնում ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան ներկայացուցչության՝ երկրում գործելու անհրաժեշտությունը: Այս մասին իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
 
Նա ասել է, որ USAID-ի գործունեությունն Ադրբեջանում մեծապես նպաստել է ԱՄՆ շահերի առաջմղմանը։ Բայրամովը հիշեցրել է, որ կազմակերպության հետ համագործակցության շրջանակային փաստաթուղթը գործում է 2000 թվականից։
 
«Մենք վերլուծել ենք այս փաստաթղթի դրույթները և թե ինչպես են դրանք իրականացվել վերջին տարիներին: Պարզվեց, որ ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը չի ծառայում Ադրբեջանի շահերին, այլ ուղղված է Ադրբեջանում ԱՄՆ օրակարգի իրականացմանը: Հիմք ընդունելով դա՝ համաձայնագրի դրույթներին համապատասխան, մենք ծանուցումներ ենք ուղարկել և հայտնել ենք, որ շահագրգռված չենք ներկայիս պայմաններով համաձայնագրի երկարաձգման հարցում»,- ասել է Բայրամովը։
 

  • Կիսվել: