երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանի հասցեին ԵՄ-ի կողմից անընդհատ հնչում են մեղադրանքներ. Ալիև

Ադրբեջանի հասցեին ԵՄ-ի կողմից անընդհատ հնչում են մեղադրանքներ. Ալիև

Ադրբեջանի հասցեին ԵՄ-ի կողմից անընդհատ հնչում են մեղադրանքներ, վիրավորանքներ եւ սուտ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ:

«Ես նույնիսկ մոռացել եմ Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերի թիվը:  Հնարավոր է, որ դրանք ավելի քան 10-ն են» - նշել է Ալիևը:

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա արդեն երեք եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այնպես որ, սա շատ դրական համատեքստ է։ Բայց մենք չենք կարող հասկանալ Եվրախորհրդարանի գործողությունները։ Իրականում Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան՝ Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, թե այդ բանաձևերն ընդունվել են հայկական խորհրդարանի կողմից, կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր որոշակի ազդեցություն ունեն դրանց վրա։ Այլապես դժվար է հասկանալ այդ ամենը»,- նշել է Ալիևը։ 

Հիշեցնենք՝ մարտին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որը «դատապարտում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը»:

 

  • Կիսվել: