Ադրբեջանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է հայկական կողմից
Ադրբեջանի արտգործնախարարությունը մանրամասներ է հրապարակել Բայրամով-Բլինքեն երկկողմ հանդիպումից, ըստ որի ադրբեջանական կողմը դժգոհել է, թե «Երևանը խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձեր է անում և սադրանքների դիմում»։ Կոնկրետ օրինակներ հաղորդագրությունը չի մատնանշում։
«Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացիկ վիճակը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:
Բայրամովն ասել է, որ խաղաղության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է «դուրս բերել հայ զինվորականներին», որոնք «դեռևս լիարժեք դուրս բերված չեն Ադրբեջանի տարածքից, և հետևել ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ոչ թե խոսքով, այլ գործով»: