երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Ֆրանսիայի վարչապետի հայտարարություններից

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Ֆրանսիայի վարչապետի հայտարարություններից

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունները։ 

Հաջիզադեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված պահանջներն ու Հայաստանի հետ կապված հայտարարությունները։ «Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում» տեղակայված «հայկական զինված ուժերի մնացորդների» դեմ ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումները» և Ադրբեջանին մեղադրել հայկական տարածքների օկուպացիայի մեջ, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցառումները «չեն խախտում» միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դրույթները, որի մշտական ​​անդամ է Ֆրանսիան, «լիովին համահունչ են» հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող բանաձևերին»,- ասել է Հաջիզադեն։

 «Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին՝ դասեր քաղել իր պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել նման սադրիչ հայտարարությունները»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ Գաբրիել Աթալն իր ելույթում Ադրբեջանից պահանջել էր դուրս բերել զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից։

  • Կիսվել: