Ջանքեր են գործադրվում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Բաքուն բացասաբար է արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու պաշտոնական Երևանի առաջարկին: Դա հետեւում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից։
Այս երկրի ԱԳՆ-ն է անընդունել է համարել հայազգի բնակիչների ««իրավունքների եւ անվտանգության» հարցը չարաշահելու» Երեւանի փորձերը։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, թե իրենք ջանքեր են գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ «գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն»:
«Ղարաբաղի հայերի շահերը ներկայացնող անձիք ամեն կերպ հրաժարվում են Բաքվի առաջարկած օգնությունից», - ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Արցախը պաշտոնապես հայտարարել է, որ երբեք չի հրաժարվելու ինքնորոշվելու իր իրավունքից` բացառելով Ադրբեջանի կազմ մտնելու որեւէ տարբերակ: