հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Իրան

Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Իրան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական հրավերով առաջիկա օրերին կայցելի Թեհրան, տեղեկացնում է Mehr-ը:

Նշվում է, որ Բայրամովը, Աբդոլլահիանից բացի, նախատեսում է հանդիպել նաեւ Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:

 

  • Կիսվել: