երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանական բանակում հրամկազմի հավաքներ են

Ադրբեջանական բանակում հրամկազմի հավաքներ են

Ադրբեջանական բանակում հրամկազմի հավաքներ են։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ հավաքներն իրականացվում են 2024թ. պատրաստման պլանի համաձայն։

Տեսական եւ գործնական պարապմունքների ժամանակ ստուգվելու են ժամանակակից համազորային մարտի կազմակերպման եւ իրականացման գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաեւ ֆիզիկական եւ շարային պատրաստվածությունը։ Մասնակիցները նաեւ զինվորական կանոնների, ղեկավար հրահանգների եւ այլ իրավական-նորմատիվային ակտերի  իմացության ստուգարք են հանձնելու, ինչպես նաեւ կատարելու են հրաձգություն։ Հավաքների հիմնական նպատակը սպաների տեսական գիտելիքների եւ պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումն է, որոշումներ կայացնելու հմտությունների կատարելագործումը, ինչպես նաեւ սպառազինության մեջ առկա զենքի, տեխնիկայի եւ սարքերի հնարավորությունների ուսումնասիրությունը, նշել են ԶԼՄ-ները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: