ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աբրամովիչին ու ուկրաինացի բանագնացներին, հնարավոր է, թունավորել են․ WSJ

Աբրամովիչին ու ուկրաինացի բանագնացներին, հնարավոր է, թունավորել են․ WSJ

Պատժամիջոցների տակ գտնվող ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ խաղաղ բանակցությունների ուկրաինացի մասնակիցների մոտ հայտնաբերվել են ախտանիշներ, որոնք կասկածներ են առաջացնում, որ նրանք այս ամսվա սկզբին Կիեւում կայացած հանդիպումից հետո կարող էին թունավորված լինել: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

The Wall Street Journal-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժել է Աբրամովիչը, որն արձագանքել է երկիր ռուսական ներխուժումը դադարեցնելու բանակցություններ անցկացնելու հարցում օգնության Ուկրաինայի խնդրանքին, ինչպես նաեւ ուկրաինական պատվիրակության առնվազն երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Հրատարակությունը հայտնում է, որ այդ անձանց աչքերը կարմրել ու արցունքոտվել են, իսկ դեմքի ու ձեռքերի մաշկը՝ չորացել։

Հաղորդվում է նաեւ, որ ներկայումս Աբրամովիչը եւ ուկրաինական պատվիրակության անդամները, մասնավորապես, Ղրիմի թաթար պատգամավոր Ռուստեմ Ումերովը, ապաքինվել են, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։

Իրազեկ աղբյուրը Reuters-ին հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել, սակայն Աբրամովիչը թույլ չի տվել, որ այն խախտի իր աշխատանքային պլանները։

  • Կիսվել: