շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները

Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները

Վրաստանի կողմից չվերհասկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամները կոչ են անում խորհրդարանին վավերացնել Աբխազիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է Բիճվինթայի ծովային ջրային տարածքի և առափնյա հատվածի մի մասը փոխանցել Ռուսաստանին, գրում է aliq.ge-ն:

Գրում են տեղական լրատվամիջոցները՝ հավելելով, որ ընդլայնված կազմով նիստին մասնակցել են տեղի հանրային պաշտպանը և Բիճվինթա քաղաքի ղեկավարությունը, ինչպես նաև դե ֆակտո վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։

Անկվաբը հայտարարել է, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է Աբխազիայի շահերին։

Ըստ աբխազական կողմի՝ խոսքը 2022 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի մասին է, որը նախատեսում է անշարժ գույքի անվճար փոխանցում Ռուսաստանի Դաշնությանը։

Պաշտոնական տեղեկություններով՝ դե ֆակտո խորհրդարանի միջազգային հանձնաժողովի անդամները խորհրդարանին խորհուրդ են տալիս հաջորդ նստաշրջանում ընդունել նշված օրենքը։

  • Կիսվել: