հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում

6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում

6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բունգո նեղուցում, որը միացնում է Ճապոնական ծովն ու Խաղաղ օվկիանոսը։ Օջախն ընկել է 50 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Կոչի, Էհիմե, Օիտա, Հիրոսիմա և Յամագուչի պրեֆեկտուրաներում։

  • Կիսվել: