երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
44 տարի առաջ կորած մատանին վերադարձրել են տիրոջը

44 տարի առաջ կորած մատանին վերադարձրել են տիրոջը

Ամերիկյան Օրեգոն նահանգի Ֆորեսթ Գրոուվ քաղաքի բնակչուհի Լորի Գրեգորին 44 տարի անց ստացել է դպրոցի զուգարանում մոռացած մատանին:  

1975 թվականին դպրոցականը ձեռքերը լվանալիս հանել է մատանին, որպեսզի այն չխանգարի, և դրել է լվացարանի վրա: Երբ նա հիշել է դրա մասին, արդեն ուշ է եղել. մատանին այնտեղ չի եղել:

2018-ի աշնանը Նյուբերգ քաղաքում բնակվող Քեյ Սի Կարիելը այգում աշխատելիս հողում գտել է մատանին: Կինը մաքրել է այն և վրան գտել է Լորի Հիթ փորագրությունը: Ամերիկուհին լուսանկարել է իր գտած զարդը և լուսանկարը հրապարակել է սոցցանցում: Իրական տիրուհուն  հաջողվել է գտնել մեկ տարի անց:

  • Կիսվել: