երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
44-օրյա դադարից հետո Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին․ կան վիրավորներ և ավերածություններ

44-օրյա դադարից հետո Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին․ կան վիրավորներ և ավերածություններ

Մարտի 21-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է տասը տուժածի մասին։

«Տուժածների թիվը հասել է տասի։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել է։ Մնացածին բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Մասնավորապես, վեց մարդ տուժել է մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում, չորսը՝ Սվյատոշինսկիում»,- գրել է նա Telegram-ում։

Շևչենկոյի շրջանում բնակելի շենքերից մեկում բնակարան է այրվում, բնակիչներին տարհանում են, հայտնել է Կլիչկոն։ Հարվածի հետևանքով հրդեհվել են նաև տարածքում գտնվող մեքենաներ։ Կիևի Սվյատոշինսկի թաղամասում բեկորներն ընկել են բնակելի շենքի և մանկապարտեզի տարածքում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ հայտնել էին Կիևի ուղղությամբ Х-47M2 «Կինժալ» աերոբալիստիկ ​​հրթիռների արձակման մասին։

Ուկրաինայի տարածքում լայնամասշտաբ օդային ռմբակոծության տագնապ է հայտարարվել։ Ավելի ուշ քաղաքային ռազմական վարչակազմը պարզաբանել է, որ զինվորականները մոտ 30 հրթիռ են խոցել Կիևում և տարածաշրջանում։

«44-օրյա դադարից հետո հակառակորդը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Կիևի վրա, Տու-95 ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներից Х -101/ Х -555/ Х -55 թևավոր հրթիռներ է արձակել, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ Ռուսաստանի Դաշնության տարածքից»,- գրել է Սերգեյ Պոպկոն:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում օդային հարձակման տագնապը տևել է երեք ժամ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրի տարածքում, ընդհանուր առմամբ, խոցվել է 31 հրթիռ, 2-ը՝ բալիստիկ, 29-ը՝ թևավոր:

  • Կիսվել: