326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ՀՕՊ-ը անցած գիշերը երկրի շրջանների վրա խոցել է 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Մոսկվայի իշխանությունները հայտնել են մայրաքաղաքին մոտեցող 12 խփված անօդաչու թռչող սարքի մասին: Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել երկու ենթակառուցվածքային օբյեկտներում, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը: Տուժածներ չկան։
Չուվաշայի Հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաևը նույնպես հայտնել է Չեբոքսարիի վրա հրթիռային հարձակման մասին: Տուժածների և վնասված ենթակառուցվածքների թիվը ճշտվում է։
Հրթիռային տագնապ է հայտարարվել նաև Սվերդլովսկի, Ուլյանովսկի, Կուրգանի, Տյումենի և Նիժնի Նովգորոդի մարզերում, Պերմի երկրամասում, Խանտի-Մանսիի ինքնավար օկրուգի և Ուդմուրտիայում։


