ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

«3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հետ կապված։

Զախարովայի խոսքով՝ համաձայնեցվում են «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման օրն ու վայրը։ 

«Մենք կարծում ենք, որ միջոցառումը կազմակերպող երկիրը պետք է տեղեկատվություն տրամադրի այս մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը ենթադրող այս ձևաչափի մասին վերջին շրջանում ակտիվորեն խոսում են և՛ Անկարան, և՛ Մոսկվան, և՛ Իրանը։ 

  • Կիսվել: