կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 25 տարի առաջ Ելցինի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ կային. Ռուսաստանը կախվածության մեջ էր. Պուտին

25 տարի առաջ Ելցինի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ կային. Ռուսաստանը կախվածության մեջ էր. Պուտին

25 տարի առաջ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ կային, Ռուսաստանը կախվածության մեջ էր և կորցրեց իր ինքնիշխանության զգալի մասը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Դե, շատ լծակներ կային։ Ռուսաստանը բավականին թույլ վիճակում էր և կախված էր տարբեր տեսակի ֆինանսական գործիքներից ու մեխանիզմներից՝ քաղաքական և ներքաղաքական։ Այս առումով կարող ենք ցավով արձանագրել, որ Ռուսաստանն այն ժամանակ կորցրեց իր ինքնիշխանության զգալի մասը»,- ասել է նա Անդրեյ Կոնդրաշովի «Բելգրադ» ֆիլմում՝  պատասխանելով Կոսովոյից Ռուսաստանի դուրս գալու և Ելցինի վրա եղած ազդեցության լծակների մասին հարցին։ 

Այս տարի լրանում է 1999 թվականի գարնանը Հարավսլավիայի ռմբակոծության 25-ամյակը։

  • Կիսվել: