հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
21 ժամ շարունակ ճնշման տակ բանակցություններ վարելուց հետո իրանական պատվիրակությունը լքել է Պակիստանը. աղբյուր

21 ժամ շարունակ ճնշման տակ բանակցություններ վարելուց հետո իրանական պատվիրակությունը լքել է Պակիստանը. աղբյուր

Իրանական պատվիրակությունը 21 ժամ շարունակ ճնշման տակ բանակցություններ է վարել՝ նպատակ ունենալով պաշտպանել իրանցի ժողովրդի ազգային շահերը։ Այս մասին տեղեկացնում է IRIB-ը։

Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «Չնայած իրանական պատվիրակության տարբեր նախաձեռնություններին՝ ամերիկյան կողմի անհիմն պահանջները խոչընդոտել են բանակցությունների առաջընթացին։ Բանակցություններն ավարտվել են։ Ամերիկացիների անհարկի պահանջները խանգարել են համաձայնության հասնելուն։ Տարբեր հարցեր, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը, միջուկային իրավունքները և այլն, մնում են վիճելի»:

Իր հերթին Pars Today-ը հայտնում է, որ իրանական պատվիրակությունը հեռացել է Պակիստանից։

 

  • Կիսվել: