կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2023 թվականին ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է 4,4 հազար մարդ

2023 թվականին ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է 4,4 հազար մարդ

ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը հայտնել է, որ 2023 թվականի առաջին ինն ամիսներին ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել է 4,4 հազար մարդ։ Միաժամանակ, ըստ նրա, ավելի քան 15 հազար մարդ արտերկրում ռուսաստանյան անձնագիր է ստացել։

«Այս տարի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների թիվը համեմատելի է անցած տարվա տվյալների հետ. 2022 թվականի վերջին 4,3 հազար մարդ էր հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից»,- ասել է Կլիմովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների թիվն ամենաբարձրն էր վերջին երեք տարում (2020-ին՝ 3877 և 2021-ին՝ 4055)։ Սակայն 2019 թվականին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների թիվը  մի փոքր ավելի է եղել՝ 4356։

Դիվանագետը նաև հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել ՌԴ ԱԳՆ հաստատությունների աշխատակիցների արտերկրում ծնված 12,5 հազար երեխաների, գրում է «Կոմերսանտը»։

«Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 23,5 հազար և 13,6 հազար մարդ»,- հավելել է Ալեքսեյ Կլիմովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: