չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
2020թ. ավիավթարներից զոհվածների թիվը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը

2020թ. ավիավթարներից զոհվածների թիվը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը

2020 թվականին ավիավթարների հետևանքով զոհվածների թիվն ավելի մեծ է, քան նախորդ տարիներին: Այս մասին գրել է Reuters-ը՝ հղում տալով ավիացիոն խորհրդատվական To70 ընկերության հրապարակած վիճակագրությանը:

Ըստ տվյալների, 2020 թվականին տեղի է ունեցել խոշոր մարդատար և բեռնատար ինքնաթիռների 40 վթար, որոնցից հինգի հետևանքով մարդիկ են զոհվել: Մահվան ելքով դեպքերը, ընդհանուր առմամբ, 299 է: 2019-ին գրանցվել է 86 նման վթար, որոնցից ութը մահվան ելքով` ընդհանուր առմամբ, դառնալով 257 մարդու մահվան պատճառ:

2020 թվականի ավիավթարների զոհերի ընդհանուր թվի կեսը կազմում են իրանական օդային տարածքում խփված ուկրաինական ինքնաթիռի ուղևորները, որի հետևանքով զոհվածների թիվը 176 էր: Երկրորդ տեղում պակիստանյան ինքնաթիռի կործանումն է մայիսին, որը խլել է 98 մարդու կյանք:

Ըստ Flightradar24- ի՝ համաճարակի ֆոնին սահմանների փակման հետևանքով 2020 թվականին թռիչքների թիվը նվազել է 42 տոկոսով:

Ավիացիայի համար ամենաապահով տարին համարվում է 2017 թվականը, երբ ամբողջ տարվա ընթացքում, տեղի է ունեցել երկու ավիավթար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ:

  • Կիսվել: