երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան

1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան

1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն»: Այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին՝ ելույթ ունենալով Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանում «Հայերի մտացածին ցեղասպանություն. հայտարարություններ և փաստեր» թեմայով համաժողովում։

«Ցեղասպանությունը իրավական հասկացություն է, այդ իսկ պատճառով 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանելը «ճիշտ չէ»», - ասել է նա:

Դեսպանը հիշեցրել է, որ 2005 թվականին Թուրքիան առաջարկել է ստեղծել 1915 թվականի իրադարձությունները հետաքննող համատեղ հանձնաժողով, սակայն հայկական կողմը դեռ չի արձագանքել այս առաջարկին։

  • Կիսվել: