երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
16 տարի կորած աղջիկը գտնվել է

16 տարի կորած աղջիկը գտնվել է

Տոմսկում ապրող ընտանիքը վաղուց է փնտրել իր բարեկամուհուն, որը կորել էր 16 տարի առաջ, տեղեկացնում է  НГС24-ը:

Պարզվել է, որ 2003 թ. աղջիկն առանց հարազատների իմացության հայտնվել է նյարդահոգեբուժական դիսպանսերում այն բանից հետո, երբ նրան գտել են Կրասնոյարսկում մի խանութի ցուցանակի առջև: Վաճառողը հարցեր է տվել նրան, սակայն նա չի կարողացել պատասխանել և միայն կրկնել է իր անունը՝ Յուլիա:

Պարզել աղջկա ինքնությունը կամ գտնել նրա հարազատներին, սակայն, չի հաջողվել, չնայած նրա լուսանկարները տարածել են ամբողջ երկրով: Աղջիկը նյարդահոգեբուժական դիսպանսերում անցկացրել է 16 տարի:

Այս տարվա սկզբին անհայտ կորած աղջկան գտնելու գործով զբաղվել է Կրասնոյարսկի «Անհետացած երեխաների որոնում» կազմակերպությունը, որն էլ գտնելով աղջկան՝ այդ մասին հրապարակել է սոցցանցերում:

Յուլիային ճանաչել է եղբայրը՝ զանգահարելով կամավորներին: Նա հույս է հայտնել, որ իրեն թույլ կտան տուն վերադարձնել կորած քրոջը:

  • Կիսվել: