հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
130 դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ մասնակցել են  «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի հիշատակի ակցիային

130 դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի հիշատակի ակցիային

Մոտ 130 դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկա են եղել «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության զոհերի հիշատակի ակցիային, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Նրանց մեջ էին ԱՄՆ, Եվրամիության, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների դեսպանները, ինչպես նաեւ ՄԱԿ, ԵԱՏՄ եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք միասին ծաղիկներ են դրել հուշահամալիրի մոտ եւ երկինք արձակել սպիտակ փուչիկներ։

«2024թ. մարտի 30-ին տեղի է ունեցել ծաղիկներ խոնարհելու արարողություն «Կրոկուս սիթի հոլի» ինքնաբուխ ստեղծված հուշահամալիրի մոտ։ Մասնակցել են ավելի քան 130 դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ (ավելի քան 250 մարդ)։ Խորապես երախտապարտ ենք դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներին ռուս ժողովրդի հետ համերաշխության համար այսքան դժվարին պահին»,- նշվել է ՌԴ ԱԳՆ պետական արձանագրության դեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Հիշատակի ակցիան տեղի է ունեցել ահաբեկչությունից հետո իններորդ օրը։ Այն սկսվել է լռության րոպեով, ինչից հետո համերգասրահի առջեւի հուշահամալիրի մոտ ծաղիկներ են դրվել։ Սգո արարողություններ են տեղի ունեցել նաեւ Յակուտսկում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում եւ այլ քաղաքներում։

Վերջին տվյալներով՝ «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության հետեւանքով զոհվել է 144 մարդ, տուժածների թիվը հասել է 551-ի։

  • Կիսվել: