շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ժնևում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ներկայացուցիչը մասնակցել է Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին

Ժնևում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ներկայացուցիչը մասնակցել է Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին

Հոկտեմբերի 11-ից 14-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացած Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին (SC-AGR)։

Ինչպես տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ը, հանդիպման թիրախային հարցերից էին տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական ծառայությունների գործունեության արդյունքների վերհանումը և ոլորտի կարիքների գնահատումն ու վերջնարդյունքահեն առաջարկությունների ներկայացումը:

Ի աջակցություն ագրոօդերևութաբանական և բազմասպեկտրալ գյուղատնտեսական ծառայությունների բարելավմանը՝ քննարկվել է մի շարք փորձագիտական և աշխատանքային խմբերի վերակազմավորման հարցը։ Վերջիններս կնպաստեն ագրոօդերևութաբանական գիտությունների, ծառայությունների, կարողությունների զարգացման և հաղորդակցման, գյուղատնտեսական ռիսկերի և երաշտի կառավարման ընթացակարգերի և գործունեության զարգացմանը։

Լիագումար նիստը ամբողջականացվել է խմբային հաշվետվությունների ներկայացմամբ, որոնց հաջորդել են ամփոփիչ եզրակացություններն ու վերոնշյալ ոլորտների խնդիրներին համապարփակ լուծումներ ապահովող առաջարկությունները։

Հանդիպման ընթացքում, որպես ՀՕԿ-ի SERCOM-ի գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի «Ագրոօդերևութաբանա-կան կարողությունների զարգացման և հաղորդակցություններ» փորձագիտական խմբի ղեկավար, իր ելույթով հանդես է եկել Վ․Գրիգորյանը՝ ներկայացնելով փորձագիտական խմբի ընթացիկ գործունեությունը, 2022-2023 թվականների գործողությունների ծրագիրը և ծրագրի իրականացմանն ուղղված հետագա միջոցառումները։

 
 
 
 
 

  • Կիսվել: