ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
WCIT 2019-ը. Հայաստանը մի քանի օր կլինի ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը

WCIT 2019-ը. Հայաստանը մի քանի օր կլինի ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը

Երևանում այսօր կմեկնարկի ՏՏ համաշխարհային համաժողովը՝  WCIT 2019-ը (World Congress on Information Technology):

Երևանյան համաժողովին կմասնակցի ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Նշենք, որ հոկտեմբեր 6-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախմբի համերգով ազդարարվեց «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի մեկնարկը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: