Վրաստանում գործող 18 ավիաընկերություն պատրաստ է վերականգնել թռիչքները
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան անդրադառնալով երկրում ավիաչվերթների գործունեության վերականգնմանը՝ նշել է, որ Վրաստանում գործող 36 ավիաընկերությունից 18-ի հետ արդեն իսկ կա համաձայնություն` թռիչքները վերականգնելու հետ կապված: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Թուրնավայի խոսքով, Էկոնոմիկայի և առողջապահության նախարարություններն աշխատում են միջազգային տրանսպորտային կազմակերպությունների խորհրդատվությամբ:
«Մինչև ավիաչվերթները վերականգնելը պետք է դիվանագիտական համաձայնություն ձեռք բերել պետությունների հետ, սակայն փաստ է, որ առաջին իսկ ազդանշանի դեպքում ավիաընկերությունները պատրաստ են վերականգնել չվերթները»,- ասել է Թուրնավան: