ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Հարց՝ Բաղրամյանին

«Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Հարց՝ Բաղրամյանին

Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի հարցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զուտ տեխնիկական մասով է որոշում կայացնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ապրիլին բացասական եզրակացությունից հետո ի՞նչ համոզիչ փաստարկ ունեցավ ՀԾԿՀ-ն՝ որոշումը փոխելու և ինչո՞վ վստահություն ներշնչեց «Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունը։

«Երբ դիմում են բաժնետոմսերի ձեռքբերման համար, օրենքը ենթադրում է, որ փաթեթը ուսումնասիրվում է հանձնաժողովի կողմից, այսինքն՝ զուտ տեխնիկական մասով է ստուգվում՝ արդյո՞ք կարող է գործունեությունը ծավալել, թե՞ ոչ։ Մնացած հարցերը, անվտանագության և պետական շահի հետ կապված, ներկայացվում են լիազոր մարմնին, ԲՏԱ-ին, որը քննարկելով ԱԱԾ-ի հետ՝ ներկայացնում է եզրակացություն»,-ասաց Բաղրամյանը։

Ըստ նրա՝ ԱԱԾ-ն էր նախնական բացասական դիրքորոշում ներկայացրել. «Վերջին փաթեթը, որ ներկայացվել է, ենթադրում եմ՝ լրացուցիչ ինֆորմացիա է եղել, եզրակացությունը կա ԱԱԾ-ի»,-ասաց նա։

Իսկ թե ի՞նչ է փոխվել՝ նշեց, որ չի կարող ասել. «Ուսումնասիրությունը չեմ տեսնում, միայն եզրակացությունն է, որ որ խնդիր չունեն»։

  • Կիսվել: