Վարդաշենի հանրակացարանի բնակիչների նկատմամբ պետությունը պարտավորություններ չունի. Փաշինյան
Այս քաղաքացիների (Վարդաշենի հանրակացարանի բնակիչների, որոնք բողոքի ակցիա էին անցկացրել, - խմբ.) նկատմամբ պետությունը որևէ պարտավորություն չունի։ Այս մասին օգոստոսի 20-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ոչ մի տեղ ամրագրված չէ, որ պետությունն ունի որևէ պարտավորություն։ «Մենք առաջարկում ենք 7 մլն դրամ գույքի դիմաց, որը ոչ մի արժեք չունի։ Հայաստանում կան վայրեր, որտեղ այդ գումարով կարելի է բնակարան գնել», - նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երևանի Վարդաշենի հանրակացարանի 68ա և 66/1 մասնաշենքերի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացրել Հայաստանի կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են շենքերի վթարային վիճակի պատճառով անհապաղ տարհանել իրենց և ապահովել բնակարաններով։ Նրանց խոսքով՝ առաջարկված գումարով անհնար է ձեռք բերել արժանապատիվ բնակարան։ Ավելի ուշ Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներից մեկին տեղափոխել են բաժին։



