Վարչապետը Ռուզաննա Ոսկանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուզաննա Ոսկանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.2-րդ կետը.
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Ոսկանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել երեք ամիս ժամկետով»,-ասված է որոշման մեջ: