հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը. ՊԵԿ նախագահ

Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով եղել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում:
 
«Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է՝
  • դյուրացնել սահմանահատման գործընթացը,
  • բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը,
  • տարանջատել բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ուղեհոսքերը՝ ներկայում գործող մուտքի և ելքի միասնական գոտու փոխարեն:

Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է

Արդիականացումը կնպաստի արտահանման և ներմուծման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հսկողության թիրախավորմանը և գործառույթների կրկնության բացառմանը, ինչպես նաև զբոսաշրջության գրավչության բարձրացմանը ու քաղաքացիների պատշաճ սպասարկմանը:
 
Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում»,- գրել է ՊԵԿ նախագահը Ֆեյսբուքում:

  • Կիսվել: